Սպանություն Բրազիլիայում հավաքականի պարտությունից հետո

Նեյմարը լալիս է պարտությունից հետո, «Ալ Ռայան» մարզադաշտ, Ալ Ռայան, 9 դեկտեմբերի, 2022թ.

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկ քառորդում խորվաթների հետ խաղում բրազիլացիների կրած պարտությունից հետո Բրազիլիայում հանցագործություն է տեղի ունեցել:

Սան Պաուլո նահանգի Բարետուշ ավանում առևտրի կենտրոնի սննդի բաժնում ծագել է վեճ, որը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի:

Վիճաբանության մասնակիցներից մի քանիսը հրազեն են կիրառել, զոհվել է 17-ամյա երիտասարդ աղջիկ, իսկ նրա ընկերուհին թոքի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կրակ բացած մարդիկ ավտոմեքենայով փախուստի են դիմել: Վեճի ստույգ պատճառները հայտնի չեն, բայց այն ծագել է անմիջապես խաղի ավարտից հետո: Ոստիկանները որոնում են հանցագործներին: