Այսօր Ստամբուլում հանդիպում են ռուս և ամերիկացի դիվանագետները՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների մի շարք տեխնիկական հարցեր, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
ՏԱՍՍ գործակալության համաձայն՝ ռուսաստանցի և ամերիկացի դիվանագետները մասնավորապես կքննարկեն վիզաներին, դեսպանատների գործունեությանը վերաբերող հարցեր:
Ռյաբկովը չի մանրամասնել հանդիպման օրակարգը, բայց շեշտել է, որ խոսքը տեխնիկական հարցերի շուրջ քննարկումների մասին է, և որ չկա քաղաքական ազդակ առ այն, որ Մոսկվան ու Վաշինգտոնը վերսկսում են երկխոսությունը խոշոր հարցերի շուրջ: