Մեկնարկում են ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի խաղերը

Քաթար - Բրազիլացի Ռիշարլիսոնը գրավում է Սերբիայի հավաքականի դարպասը, 25-ը նոյեմբերի, 2022թ.

Քաթարում այսօր կշարունակվեն ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները։ Պայքարի մեջ են մնացել 8 հավաքականներ։

Քառորդ եզրափակիչ փուլը կբացեն Խորվաթիան և Բրազիլիան, ավելի ուշ ուժերը կչափեն Նիդերլանդներն ու Արգենտինան։ Այս զույգերի հաղթողները մի քանի օրից կխաղարկեն եզրափակիչի ուղեգիրը։

Վաղը կիսաեզրափիչ դուրս գալու համար կպայքարեն Մարոկկոն ու Պորտուգալիան, ավելի ուշ կկայանա Անգլիա-Ֆրանսիա հանդիպումը։

Եզրափակիչ հանդիպումը դեկտեմբերի 18-ին է։