Գվատեմալայի դատարանը երկրի նախկին նախագահ Օտո Պերես Մոլինային և նախկին փոխնախագահ Ռոքսանա Բանդետիին կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 16-ական տարվա ազատազրկման:
Պերեսը նախագահել է 2012-15 թվականներին, նա անցած 7 տարիներին պահվել է բանտում, սպասելով դատավճռին:
Բալդետին 2018 թվականին կոռուպցիոն մեկ այլ գործով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
«Ցավալի է Գվատեմալայի ժողովրդի համար և ցավալի է արդարադատության համակարգի համար։ Այժմ նրանք՝ Պերեսը և Բալդետին արդեն չեն պաշտոնավարում, բայց ցավալի է, որ պետք է վերանայել նախկին նախագահի և նախկին փոխնախագահի կոռուպցիոն մեղադրանքները»,- ասել է դատավոր Ժանետ Վալդեսը:
Պերեսը և Բալդետին մեղադրվել են պաշտոնավարման ժամանակաշրջանում մաքսային մեքենայությունների միջոցով ավելի քան 3.5 միլիոն դոլար յուրացնելու համար: