Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը:
Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:45-ին, «կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»:
Պաշտպանության բանակը հայտարարում է, որ սա հերթական ապատեղեկատվությունն է: