Դոնեցկում առնվազն 16 մարդ է զոհվել ավտովթարի հետևանքով

Արխիվ

Ռուսաստանի կողմից օկուպացված Դոնեցկի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել։ Նրանց թվում կան զինվորականներ։

Շախտյորսկ-Տորեզ ճանապարհին բեռնատարը բախվել է միկրոավտոբուսին։ Բեռնատարի վարորդը ևս զոհվել է։ Երեք զինվորականներ ծանր վիճակում տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։

Վթարի պատճառն ուսումնասիրվում է։ Նախնական վարկածով՝ միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկության հանդիպակաց գոտի։