ԱՄՆ Սենատը 2023-ի համար 850 մլրդ դոլար պաշտպանական բյուջե է համաձայնեցրել

ԱՄՆ պաշտպանության նախարարության համալիրը՝ Պենտագոնը, Վիրջինիա նահանգ

Միացյալ Նահանգների Սենատը համաձայնեցրել է 2023 թվականի պաշտպանական բյուջեն՝ այն կկազմի շուրջ 850 միլիարդ դոլար։

Նախատեսվում է եկող տարի Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական աջակցություն տրամադրել։ Ըստ նախագծի՝ 6 միլիարդ դոլար էլ կուղղվի Եվրոպայում Ռուսաստանին «զսպելու համար»:

Նախատեսվում է նաև ևս հինգ տարով երկարաձգել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության արգելքը։

Արդեն համաձայնեցված նախագիծը օրենքի ուժ կստանա ամերիկյան Կոնգրեսի երկու պալատներում քվեարկություններից ու նախագահ Ջո Բայդենի կողմից ստորագրվելուց հետո։