Միացյալ Նահանգները չի քաջալերել կամ օգնել Ուկրաինային՝ հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
Միաժամանակ, Էնթոնի Բլինքենը վերահաստատել է պաշտոնական Վաշինգտոնի վճռականությունը՝ ապահովելու, որ Կիևն ունենա պաշտպանվելու համար անհրաժեշտ սպառազինությունը:
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, իր հերթին, վստահեցրել է` ԱՄՆ-ը, թեև նման հեռահարության զենք չի տրամադրում Ուկրաինային, սակայն չի էլ խոչընդոտի Կիևին՝ «զարգացնելու մեծ հեռահարությամբ հարվածներ հասցնելու սեփական կարողությունը»:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այս հայտարարությունները հնչում են նախօրեին Ռուսաստանի՝ թիկունքում գտնվող երեք օդանավակայաններին անօդաչու թռչող սարքերով հասցված հարվածներից հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կուրսկում ԱԹՍ-ի հարվածից նավթի կուտակման ամբար է վառվելՄոսկվան Կիևին է մեղադրում երկու ռազմական օդանավակայաններում պայթյունների համար