Հունգարիան արգելափակել է Եվրամիության կողմից Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու որոշումը` էլ ավելի խորացնելով տարաձայնությունները Բուդապեշտի և միության մյուս անդամների միջև։
«Մենք ձև կգտնենք Ուկարինային աջակցելու համար, անգամ՝ առանց Հունգարիայի, բայց դա կպահանջի հավելյալ ժամանակ, հավելյալ ջանքեր ու ծախսեր։ Վիկտոր Օրբանը սրանից լավ նվեր չէր կարող Պուտինին մատուցել», - հայտարարել է այս հարցով բանակցող եվրոպացի պաշտոնյաներից մեկը։
Եվրահանձնաժողովն իր հերթին շաբաթներ առաջ առաջարկել էր անդամ երկրներին սառեցնել 2023-ին Բուդապեշտին հատկացվելիք 7,5 միլիարդ եվրոյի օգնությունը՝ կոռուպցիոն ռիսկերի և դատական համակարգի անկատարության պատճառով:
Բանակցություններին մոտ կանգնած դիվանագետները հաղորդում են, որ հիմա, արգելափակելով Ուկրաինայի վարկը, Հունգարիան փորձում է այս հարցում զիջումներ կորզել Բրյուսելից։ Երկու հարցով բանակցությունները շարունակվում են, վերջնական որոշման համար կողմերը դեռ ժամանակ ունեն՝ մինչև դեկտեմբերի 19-ը։