Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Մնացականյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռել է, որ հայաստանյան ատյանները խախտել են դատավոր Սամվել Մնացականյանի արդար դատաքննության իրավունքը։
Միջազգային դատարանը պարտավորեցրել է 4 հազար 900 եվրո վճարել հանգուցյալ դատավորի ժառանգներին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Մնացականյանին 2011 թվականին աշխատանքից ազատել էին այն պատճառաբանությամբ, որ նա պատշաճ չի հիմնավորել գրավի դիմաց մեղադրյալին ազատ արձակելու իր որոշումը։
Նա բողոքարկել էր այս որոշումը հայաստանյան բոլոր ատյաններում ու հաջողության չէր հասել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնանկ արված դատավորը դիմել է դատարան