Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ Անկարայում հույս ունեն, որ Հայաստանը չի ընդդիմանա իր տարածքով անցնող տրանսպորտային ուղիների վերաբացմանը։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Չավուշօղլուն այս մասին հայտարարել է այսօր Ստամբուլում։
«Աստված տա, Հայաստանը ևս խոհեմություն կցուցաբերի և կօգտվի այն տրանսպորտային ուղիներից, որոնք անցնելու են նաև իր տարածքով», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը։
Այսօրվա ելույթում Չավուշօղլուն մեկ անգամ ևս խոսել է Ադրբեջանի կողմից ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ պնդելով, որ Բաքուն հարցը լուծել է սեփական ուժերով։