Ռուսաստանից ծովով արտահանվող նավթի առավելագույն գին սահմանելու փորձերը փոխում են իրադրությունը համաշխարհային էներգետիկ շուկայում, այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Որևէ կասկած չկա, որ այս որոշման ընդունումը քայլ է համաշխարհային էներգետիկ շուկայի ապակայունացման ուղղությամբ։ Անկասկած է նաև, որ մենք որևէ առավելագույն գին ընդունել չենք պատրաստվում», -հայտարարել է Պեսկովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շոլց․ «Ռուսաստանի հետ երկխոսության դադարեցումը լուրջ սխալ կլինի»