Լավրովն ու Բայրամովը կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կայցելի Ռուսաստան, որտեղ բանակցություններ կվարի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը:

Նշվում է, որ Լավրովն ու Բայրամովը երկուշաբթի քննարկելու են նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։

Նախարարների հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի ամենահրատապ ասպեկտների, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ, ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։