Նախնական տվյալներով՝ զինծառայողը վիրավորվել է իրեն ամրակցված ինքնաձիգից. ՔԿ

Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 3-ի երեկոյան Պաշտպանության նախարարության զինծառայող, շարքային Գ.Հ.-ն մարտական հերթապահության ժամանակ իրեն ամրակցված «АК-74» տեսակի ինքնաձիգի կրակոցից ստացել է աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք, հայտնում է Քննչական կոմիտեն:

Կատարվում է նախաքննություն, Քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողի առողջությանը հրազենային վնասվածք պատճառվելու դեպքի առթիվ:

Ավելի վաղ ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել, առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինծառայող է հրազենային վիրավորում ստացել, վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ