Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է կիրակի գիշերը Հայաստանի զինված ուժերի կողմից երկու պետությունների սահմանին «ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծման մասին»։
Հայկական կողմը հերքում է այս հաղորդագրությունը:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումները դեկտեմբերի 4-ին՝ ժամը 03:50-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է», - ասված է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Վերջին օրերին կողմերը մշտապես մեղադրում են միմյանց կրակոցներ արձակելու համար: