«Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեն համատեղ միջոցառումներ են անցկացնում բանակում՝ զինծառայողներին ազգային-հոգևոր արժեքներ քարոզելու և հայրենասիրություն սերմանելու նպատակով։
2022 թվականի պլանով նման միջոցառումներ են անցկացվել Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում։
«Հանդիպումներում հանգամանալից զրույցներ են տեղ ունեցել, թե ինչպես պահպանել ազգային-հոգևոր արժեքները՝ հիմնված Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի թողած գաղափարախոսության վրա, իսլամի դերը երիտասարդությանը դաստիարակելու գործում, Ադրբեջանի օրենսդրությունում խղճի ազատության և պետական-կրոնական հարաբերությունների վերաբերյալ», - հաղորդում է «Ազերթաջը»։