Ադրբեջանի խորհրդարանը Փարիզին կոչ է անում հրաժարվել քայլերից, որոնք կարող են խաթարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Միլի մեջլիսը դատապարտել է Ֆրանսիայի օրենսդիր մարմնի երկու պալատների կողմից ընդունված հակաաադրբեջանական բանաձևերը՝ դրանք որակելով «կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար»։
Ադրբեջանցի օրենսդիրները հատուկ հայտարարությամբ ընդգծել են, որ «կտրականապես հերքում են Ազգային ժողովի այդ բանաձևը»՝ գնահատելով այն որպես «քաղաքական երկերեսանիություն»։
«Ցավով նշում ենք, որ այսօր Ֆրանսիայի պետական մարմինների, այդ թվում՝ խորհրդարանի երկու պալատների սադրիչ քայլերը հարվածում են խաղաղության օրակարգը կյանքի կոչելու և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու բոլոր փորձերին»,- ասվում է Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունում: