Փաշինյանը և Ռիքերը խոսել են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի մասին

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, այդ թվում՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցերին են անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը այսօր կայացած հանդիպման ժամանակ։

Վարչապետը ողջունել է ամերիկացի դիվանագետի այցը տարածաշրջան և բարձր գնահատել ԱՄՆ դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ:

Վարչապետի աշխատակազմի լրատվականի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ - ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի: Կարևորվել է ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռիքերը ժամանել է ԵրևանՌիքերը և Ղարիբաշվիլին քննարկել են Հայաստան-Ադրբեջան երկխոսությունում Վրաստանի միջնորդական դերըՌիքերը Բաքվին և Երևանին հորդորել է պլանավորել հետագա բանակցություններըԱլիևը Բաքվում ընդունել է Ռիքերին