Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը։
Նա Հայաստանում է լինելու մինչև դեկտեմբերի 4-ը, հանդիպելու է Հայաստանի վարչապետի, այլ պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»։
Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնում Ռիքերը նշանակվել էր այս տարվա օգոստոսին, ինչի առիթով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ «ԱՄՆ-ն հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ»։
Սա Ռիքերի երկրորդ այցն է տարածաշրջան, նա Երևան է ժամանել Բաքու ու Թբիլիսի գնալուց հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը ժամանում է Երևան