Երեկ ժամը 22:35 Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ - ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:
Այսօր ժամը 8:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «կտրականապես հերքել է» հայկական կողմի հաղորդումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Բաքվի պնդումըՀայկական և ադրբեջանական կողմերը շարունակում են փոխադարձ մեղադրանքները