Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Բաքվի պնդումը

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 30-ին՝ ժամը 19:40-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ այն որակելով հերթական ապատեղեկատվություն:

Ադրբեջանական կողմը տարածած հաղորդագրությամբ մասնավորապես նշում է, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել են «Քելբաջարի շրջանի Բազիրխանա գյուղի հատվածում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական և ադրբեջանական կողմերը շարունակում են փոխադարձ մեղադրանքները