Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Յեն, որը նախկինում հայտնի էր որպես Քանյե Վեսթ, համաձայնեցրել են ամուսնալուծության պայմանները:
Ըստ գործարքի, նախկին ամուսինները կիսելու են իրենց անշարժ գույքը և համատեղ հսկողության տակ են պահելու չորս երեխաներին:
Բացի այդ, ռեփերն ամեն ամիս 200 հազար դոլար է վճարելու երեխաների խնամքի համար, քանի որ 3, 4, 6 և 9 տարեկան զավակները ժամանակի մեծ մասն անցկացնելու է մոր հետ:
Քիմ Քարդաշյանը և Քանյե Վեսթն ամուսնացել են 2014 թվականին: Վերջին մի քանի տարիների ընթացքում մամուլը լուրեր է հրապարակել նրանց բազմաթիվ վեճերի մասին: