Ֆիլիպ Ռիքերը Բաքվից ուղևորվում է Թբիլիսի և Երևան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը Բաքվից ուղևորվում է Թբիլիսի և Երևան: Իր տեսաուղերձում Ռիքերը նշել է, որ խաղաղության գործընթացը հեշտ չէ, և այն մեծ դժվարություններ ու տառապանքներ է պատճառել բոլոր կողմերին տարիների ընթացքում:

«Ինչևիցե, ես հավատում եմ, որ հույս կա, խաղաղ ապագայի հույս», - ասել է նա՝ հավելելով, որ տեսնում է իրական քայլեր երկու երկրների կողմից ցանկալի խաղաղության համար:

Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը, շեշտել է ԱՄՆ համանախագահը, հորդորել շարունակել դրանք հաջորդ տարի ևս:

Ադրբեջանում Ֆիլիպ Ռիքերին ընդունել են երկրի նախագահը, արտգործնախարարը, քննարկել հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելը չի հրաժարվել Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպման գաղափարից. աղբյուր
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռիքերը Բաքվին և Երևանին հորդորել է պլանավորել հետագա բանակցությունները