Հյուսիսային Եվրոպայի և բալթյան երկրների յոթ արտգործնախարարներ այսօր ժամանել են Կիև՝ աջակցություն հայտնելու Ուկրաինային։
«Մենք՝ Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Շվեդիայի արտգործնախարարներս այսօր Կիևում ենք՝ ամբողջովին համերաշխ Ուկրաինայի հետ: Չնայած ռուսական ռումբերի անձրևին և բարբարոս դաժանությանը՝ Ուկրաինան կհաղթի»,- Թվիթերում գրել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելուս Լանդսբերգիսը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին Ուկրաինայի համար կրկին դժվար շաբաթ է կանխատեսում