Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 106-ով, բուժվածներինը՝ 123-ով

Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 106-ով՝ հասնելով 445 հազար 737-ի, մեկ մահվան դեպք է գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 123-ով՝ հասնելով 434 հազար 866-ի:

Իրականացվել է 1917 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 235 հազար 175-ի։

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 710 է:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 301 մարդ:

Պատվաստում

Նոյեմբերի 27-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 273 հազար 605 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 154 հազար 539 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 29 հազար 790 քաղաքացի, բուստեր ստացել է 83 հազար 255 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը: