Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։
Նոյեմբերի 8-ին Միացյալ Նահանգների միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում «պայմանավորվեցին թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում»։ Նոր բանակցությունների ո՛չ օր, ո՛չ տեղ, սակայն, կողմերը չեն հրապարակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքեն. Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում` խաղաղության հասնելու համար