Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում կայանալիք միության Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի օրակարգում միջազգային համագործակցության և արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման հարցեր են:
Այդ հավաքին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարները, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օգնական Իյա Մալկինան:
«Ենթադրվում է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն 2023 թվականին միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները, սպասարկման ոլորտների ցանկում նախատեսված փոփոխությունները, ֆինանսավորման աղբյուրները, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացումը և այլ հարցեր»,- ասել է Մալկինան:
ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել Բիշքեկում այս տարվա մայիսի 27-ին:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը ԵԱՏՄ գերագույն վերպետական մարմինն է, որի անդամներն են ԵԱՏՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները:
Այն նիստեր է գումարում տարեկան առնվազն մեկ անգամ, բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով և ունեն պարտադիր ուժ: