Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին մեկնել է Ուկրաինա: Այցի ընթացքում նա կհայտարարի ձմռան համար Կիևին լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին, հայտնել են բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Ակնկալվում է, որ Լոնդոնը 3 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի Ուկրաինայի կենսական ենթակառուցվածքների վերականգնման համար, ևս 5 միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի հացահատիկի տեղափոխման ծրագրին:
Նախատեսվում է, որ բրիտանացի նախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեծ Բրիտանիայի վարչապետը նախապես չազդարարված այցով ժամանել է Կիև