Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Սերբիա։ Բելգրադի օդանավակայանում նրան դիմավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Պաշտոնական Բելգրադի փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախատեսված են երկկողմ բանակցություններ նախագահների մակարդակով, որոնց կհաջորդի երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Այլ մանրամասներ կողմերն առայժմ չեն հաղորդում:
Ալիևը Բելգրադ է ժամանել սերբ պաշտոնակցի հրավերով, Վուչիչն օգոստոսին հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահի այցը մեծ նշանակություն կունենա էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում Սերբիայի և Ադրբեջանի միջև համագործակցության ընդլայնման տեսանկյունից։