Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի վարչապետեր Ալի Ասադովի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը:
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ:
«Ի հավելումն 2022 թվականի նոյեմբերի 17-ին Բաքվում տեղի ունեցած բանակցությունների, երկու պետությունների վարչապետերը քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսային և ներդրումային համագործակցության հրատապ հարցերը»,- նշվում է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում:
Միշուստինը և Ասադովը «հատուկ ուշադրություն են հատկացրել տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը»: