Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ հայկական զինված ուժերը նոյեմբերի 21-ին՝ ժամը 10:00-14:25-ը գնդակոծել են Ֆիզուլիի և Մարտունու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները համարժեք պատասխան քայլեր են ձեռնարկել։ Այլ մանրամասներ չի հաղորդվում։
Արցախի պաշտպանության բանակը հերքում է Բաքվի պնդումը՝ այն որակելով «հերթական ապատեղեկատվություն»:
Երեկոյան, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին հերթական տեղեկագրում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել: