Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 118-ով, բուժվածներինը՝ 144-ով

Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 118-ով՝ հասնելով 445 հազար 631-ի, մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 144-ով՝ հասնելով 434 հազար 743-ի:

Իրականացվել է 1373 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 233 հազար 258-ի։

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 709 է:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 307 մարդ:

Պատվաստում

Նոյեմբերի 20-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 272 հազար 24 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 153 հազար 929 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 29 հազար 360 քաղաքացի, բուստեր ստացել է 82 հազար 781 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը: