Իրանը Ռուսաստանում ԱԹՍ-ների արտադրություն կհիմնի

Shahed տեսակի անօդաչուն Կիևի երկնքում, արխիվ:

Մոսկվան Թեհրանի հետ պայմանավորվել է Ռուսաստանում իրանական ԱԹՍ-ների արտադրություն հիմնելու մասին: Այդ մասին հաղորդել է The Washington Post պարբերականը, որը հղում է արել ամերիկյան հետախուզական կառույցների երեք անանուն աղբյուրներին:

Հաղորդագրությունում նշվում է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերի սկզբին Թեհրանում:

Ռուսաստանից բանակցություններին ներկա են եղել այդ երկրի ռազմարդյունաբերական համալիրի մի խումբ պաշտոնյաներ:

ԱԹՍ-ների արտադրությունը կարող է մեկնարկել առաջիկա ամիսների ընթացքում:

Այս տարվա օգոստոսից ռուսներն Ուկրաինայի դեմ պատերազմում իրանական արտադրության Shahed-136 և Shahed-131 տեսակի առնվազն 400 դրոններ են կիրառել:

Մոսկվան և Թեհրանը նախ կտրականապես հերքել են այդ լուրը, սակայն ավելի ուշ իրանական կողմը խոստովանել է, որ «պատերազմից առաջ փոքր քանակությամբ անօդաչուներ է վաճառել ռուսներին»: