Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե Հայաստանի զինված ուժերը այսօր՝ ժամը 12:50-ին, «կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է այս հաղորդագրությունը՝ այն հերթական ապատեղեկատվությունն անվանելով:
Բաքուն նաև պնդում է, թե ժամը 17:10-ին իր ներկայացմամբ՝ «Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները», հայկական կողմը «գնդակոծել է» ադրբեջանական դիրքերը Ֆիզուլիի շրջանում:
Այսօր ավելի վաղ Արցախից հայտնել էին, որ ադրբեջանականն կողմն է կեսօրին կրակել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ: