Բլինքենը Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարը և զերծ մնալ սադրանքներից

Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղարը զրուցել է նաև Ադրբեջանի նախագահի հետ։

Պետական դեպարտամենտի հաղորդմամբ՝ Էնթոնի Բլինքենը Իլհամ Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության քննարկումների հաջորդ քայլերն ու արդյունքները։ Պետքարտուղարն ընդգծել է Վաշինգտոնի աջակցությունը խաղաղության գործընթացին և կողմերին կոչ արել բանակցությունների նոր օր հստակեցնել, ինչպես պայմանավորվել էին Վաշինգտոնում։

Էնթոնի Բլինքենը նաև կոչ է արել Ալիևին պահպանել հրադադարը և զերծ մնալ սադրանքներից՝ Հայաստանի հետ խաղաղության ճանապարհին վստահության մթնոլորտ ստեղծելու համար։