Լեհաստանը չի բացառում, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածը գործարկելու կարիք չի լինի

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդա և վարչապետ Մատեուշ Մորավեցկի, արխիվ

Լեհաստանը չի բացառում, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածը գործարկելու կարիք չի լինի։ Այս մասին քիչ առաջ Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ նշելով, որ իր ղեկավարած նախարարների կաբինետն առայժմ վերլուծում է նման քայլի դիմելու անհրաժեշտությունը։

ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածը նախատեսում է դաշինքի անդամ բոլոր պետությունների ներգրավում հարձակման ենթարկված դաշնակցի պաշտպանության գործում։

Նույն ասուլիսի ժամանակ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ երկրի դեմ իրականացված արտաքին հարձակման նշույլներ չկան, և երեքշաբթի երեկոյան Լյուբլինի մարզում պայթած հրթիռները ըստ ամենայնի արձակվել էին Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանի ՊՆ․ Հրթիռակոծված ամենամոտ կետը Լեհաստանի սահմանից 35 կմ հեռու էրՊոդոլյակ․ «Պատերազմի միակ մեղավորը Ռուսաստանն է»Reuters. Բայդենը տեղեկացրել է դաշնակիցներին, որ Լեհաստանում պայթած հրթիռներն ուկրաինական էինԷրդողան․ «Ռուսաստանը Լեհաստանում պայթած հրթիռների հետ կապ չունի»ZET. «Երկու հրթիռ պայթել է Լեհաստանում, կան զոհեր»