Reuters. Բայդենը տեղեկացրել է դաշնակիցներին, որ Լեհաստանում պայթած հրթիռներն ուկրաինական էին

Լեհաստան - Հրթիռի պայթյունի հետևանքները, 15-ը նոյեմբերի, 2022թ.

Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը Բալիում ընթացող գագաթնաժողովի ընթացքում Մեծ յոթնյակի պետությունների ղեկավարներին տեղեկացրել է, որ երեկ երեկոյան Լեհաստանում պայթած և երկու մարդկանց մահվան պատճառ դարձած հրթիռներն ուկրաինական էին։ Այս մասին Reuters-ի թղթակցին փոխանցել են ՆԱՏՕ-ին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները։

Դրանց փոխանցմամբ՝ Լեհաստանի արևելքում պայթել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգից արձակված հրթիռները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Էրդողան․ «Ռուսաստանը Լեհաստանում պայթած հրթիռների հետ կապ չունի»Վաշինգտոնն «այս փուլում» կարծում է՝ Լեհաստանում ընկած հրթիռն արձակել էին ուկրաինական զորքերըՆԱՏՕ-ի հետախուզական օդանավը ֆիքսել է Լեհաստանում ընկած հրթիռի թռիչքըԱրևմտյան ուժերը կաջակցեն Լեհաստանին՝ հետաքննելու, թե ինչ է կոնկրետ տեղի ունեցել. ԲայդենZET. «Երկու հրթիռ պայթել է Լեհաստանում, կան զոհեր»