Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համոզմամբ՝ երեքշաբթի երեկոյան Լեհաստանի արևելքում որոտացած պայթյունները, որոնց հետևանքով երկու մարդ է զոհվել, Ռուսաստանի հետ առնչություն չունեն։ Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Բալիում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի ընթացքում։
«Մենք պետք է հարգենք Ռուսաստանի կողմից արվող հայտարարությունները։ Մեզ համար կարևոր է, որ Ռուսաստանը պնդում է, թե Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի հետ որևէ կապ չունի։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ նա ևս ընդգծում էր, որ տեղի ունեցածը պետք է մանրակրկիտ հետաքննության ենթարկվի։ Այն հանգամանքը, որ Ռուսաստանը պնդում է,որ այս ամեի հետ կապ չունի, իսկ [ԱՄՆ նախագահ] Բայդենը հայտարարում է, որ հրթիռները ռուսական արտադրության չէին, հնարավոր է վկայում են այն մասին, որ Ռուսաստանն այս միջադեպի հետ իրոք կապ չունի։ Չի բացառվում,որ խոսքը տեխնիկական սխալի մասին է», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը։
Էրդողանի խոսքով՝ Լեհաստանում տեղի ունեցած միջադեպը չպետք է խոչընդոտի նաև ուկրաինական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման փորձերին։
«Կարծում եմ՝ այն պնդումները, թե տեղի ունեցածը հենց Ռուսաստանի մեղքն է, սրելու են իրավիճակը։ Մենք այժմ փորձում ենք շուտափույթ կերպով Ռուսաստանին և Ուկրաինային նստեցնել բանակցային սեղանի շուրջ», - ասել է Թուրքիայի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վաշինգտոնն «այս փուլում» կարծում է՝ Լեհաստանում ընկած հրթիռն արձակել էին ուկրաինական զորքերըՆԱՏՕ-ի հետախուզական օդանավը ֆիքսել է Լեհաստանում ընկած հրթիռի թռիչքըԱրևմտյան ուժերը կաջակցեն Լեհաստանին՝ հետաքննելու, թե ինչ է կոնկրետ տեղի ունեցել. ԲայդենZET. «Երկու հրթիռ պայթել է Լեհաստանում, կան զոհեր»