Լեհաստանի օդային տարածքում առաքելություն իրականացնող ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը ֆիքսել է երեքշաբթի օրը երկրի արևելքում ընկած հրթիռի թռիչքը։ Այս մասին CNN հեռուստաընկերությանը հայտնել է դաշինքի զինվորականը, ում անունը չի հրապարակվում։
CNN-ի զրուցակիցը չի ասել, թե ով է արձակել այս հրթիռը, ինչպես նաև՝ կոնկրետ որտեղից է այն արձակվել։ Նրա խոսքով՝ հավաքված հետախուզական տվյալները, ներառյալ՝ ռադարի վրա մնացած հրթիռի հետքը, փոխանցվել են ՆԱՏՕ-ին և Լեհաստանին։
Հեռուստաընկերության տվյալներով՝ ինքնաթիռը, որը գտնվում էր Լեհաստանի երկնքում, հետևել է Ուկրաինայի իրադարձություններին։ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր նման թռիչքներ պարբերաբար իրականացվում են։
Հաղորդագրությունների համաձայն՝ երեկ երեկոյան Լեհաստանի տարածքում երկու հրթիռ է ընկել, պայթյուններից երկու մարդ է զոհվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արևմտյան ուժերը կաջակցեն Լեհաստանին՝ հետաքննելու, թե ինչ է կոնկրետ տեղի ունեցել. ԲայդենԼեհաստանը բարձր պատրաստվածության վիճակի է բերել զինված ուժերըZET. «Երկու հրթիռ պայթել է Լեհաստանում, կան զոհեր»