Դոնալդ Թրամփը ԱՄՆ 2024 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու փաստաթղթեր է ներկայացրել. CNN

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանիա Թրամփի հետ Փալմ Բիչի Մար-ա-Լագո հանգստավայրում կայացած միջոցառման ժամանակ, Ֆլորիդա նահանգ, 15-ը նոյեմբերի, 2022թ.

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթղթեր է ներկայացրել, որոնք հաստատում են, որ նա իր թեկնածությունն է առաջադրել 2024 թվականի նախագահական ընտրություններում, հայտնում է CNN-ը։

«Թրամփի փաստաթղթերն ստացվել են Դաշնային ընտրական կոմիտեում», - ասվում է հաղորդագրությունում։

Ավելի ուշ Թրամփը Ֆլորիդայում հայտարարել է, որ կառաջադրվի 2024 թվականի նախագահական ընտրություններում:

CNN-ը նշում է, որ «Օվալաձև գրասենյակ վերադառնալու Թրամփի ձգտումը կարող է բախվել անթիվ խոչընդոտների առաջիկա ամիսներին»։

Մասնավորապես, Թրամփին մեղադրում են միջանկյալ ընտրություններում ձախողումների համար, որտեղ հանրապետականներին չհաջողվեց վերականգնել վերահսկողությունը Սենատի նկատմամբ։

ԱՄՆ 45-րդ նախագահը, մինչդեռ, հրապարակայնորեն հայտարարել է, թե գոհ է ընտրությունների արդյունքներից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեմոկրատները կշարունակեն վերահսկել ԱՄՆ Սենատը