Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր կմեկնի Թունիս՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի աշխատանքներին։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ / Organisation Internationale de la Francophonie) հիմնադրվել է 1970-ին։ Կազմակերպությունում ընդգրկված են 54 լիիրավ, 7 ասոցացված և 27 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը տեղի է ունեցել Երևանում՝ 2018-ի հոկտեմբերի 07-12-ը։