Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը դաշնակիցների հետ հանդիպումից հետո ասել է, որ արևմտյան ուժերը կաջակցեն Լեհաստանին՝ հետաքննելու, թե «ինչ է կոնկրետ տեղի ունեցել» այդ երկրի տարածքում հրթիռային հարձակման ժամանակ, հավելելով՝ նախնական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ հրթիռը, հավանաբար, չի արձակվել «Ռուսաստանից»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջատար տերությունների առաջնորդներն արտակարգ հանդիպում են անցկացնում«Քիչ հավանական է, որ այն արձակվել է Ռուսաստանից», - ասել է Բայդենը լրագրողներին Բալիում, որտեղ մասնակցում է Մեծ քսանյակի գագաթնաժողովին։ ԱՄՆ նախագահը վկայակոչել է հրթիռի հետագիծը։ «Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի պարզենք, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել», - նշել է Միացյալ Նահանգների նախագահը։
Աշխարհի առաջնորդները, ովքեր հավաքվել են Ինդոնեզիայի Բալի կղզում G20-ի գագաթնաժողովին, չորեքշաբթի օրը արտակարգ հանդիպում են անցկացրել Լեհաստանում հրթիռների պայթյուններից հետո, որոնց հետևանքով երկու քաղաքացի է զոհվել:
Հանդիպումը հրավիրել էր ԱՄՆ նախագահը, հայտնել են Սպիտակ տանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ZET. «Երկու հրթիռ պայթել է Լեհաստանում, կան զոհեր»