Բաքվում բերման են ենթարկվել մի խումբ ակտիվիստներ, որոնք փորձել են բողոքի ակցիա իրականացնել Իրանի դեսպանատան մոտ։
Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն՝ ակցիան նախաձեռնել է «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը՝ ի նշան բողոքի «Իրանում խաղաղ ցույցերը ճնշելու», այդ երկրում «էթնիկ ադրբեջանցիների ազգային և մշակութային իրավունքների ոտնահարման», ինչպես նաև Թեհրանի կողմից Ադրբեջանի «ինքնիշխանության և ազգային անվտանգության դեմ վերջերս ավելացած սպառնալիքների դեմ»։
«Թուրան» գործակալության համաձայն՝ տասնյակ ձերբակալվածների թվում են «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին, կուսակցության մամուլի քարտուղար Մուստաֆա Հաջիբեյլին։