Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպում են Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
Reuters-ի զրուցակիցը նշել է, որ Բըրնսը ռուսական կողմին է փոխանցում Վաշինգտոնի նախազգուշացումն Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր կիրառման հետևանքների մասին, բայց բուն ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի թեման չի քննարկում:
Միջուկային հիմնախնդրից զատ, երկու ղեկավարները քննարկում են նաև ռուսական բանտերում պահվող ամերիկացի կալանավորներին ազատելու հնարավորությունը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է երկու երկրների հետախուզական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման փաստը, սակայն չի նշել ռուսական կողմի ներկայացուցչի անունը: