Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 116-ով, բուժվածներինը՝ 158-ով

Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 116-ով՝ հասնելով 445 հազար 513-ի, մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 158-ով՝ հասնելով 434 հազար 599-ի:

Իրականացվել է 1578 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 231 հազար 885-ի։

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 709 է:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 333 մարդ:

Պատվաստում

Նոյեմբերի 13-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 270 հազար 474 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 153 հազար 469 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 28 հազար 962 քաղաքացի, բուստեր ստացել է 82 հազար 138 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը: