Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր ցավակցություններն է հայտնել երեկ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։
«Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - Թվիթերում գրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նույնպես Թվիթերում գրառմամբ արձագանքել է Միրզոյանին. - «Շնորհակալություն Ձեր ցավակցական ուղերձի համար»։
Ստամբուլի պայթյունի հետևանքով, որը Թուրքիայի իշխանություններն ահաբեկչություն են որակում, զոհվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստամբուլի պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի, տուժածներինը՝ 81-ի