Խարկովում կրկին պայթյուններ են որոտացել

Ուկրաինացի զինվորները բարձրացել են Խարկովի և Դոնեցկի մարզերը բաժանող ճանապարհային նշանի վրա, նոյեմբեր, 2022թ.

Երեկ ուշ երեկոյան Խարկովում կրկին պայթյուններ են որոտացել։ Մինչ այդ քաղաքում և մարզում օդային տագնապ է հայտարարվել։

Տեղական Տելեգրամ ալիքները հայտնել են առնվազն երեք պայթյունի մասին։

Կեսգիշերին մոտ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտարարեց, որ քաղաքի արդյունաբերական թաղամասը ենթարկվել է հրթիռային հարձակման։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գիշերը Ուկրաինայի մի քանի քաղաքներում օդային տագնապ է հայտարարվել, պայթյուններ Վիննիցայում