Ստամբուլի կենտրոնում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի, տուժածներինը՝ 81-ի, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով ենթադրաբար փողոցում տեղադրել էր ռումբը, հայտնել է Սոյլուն։ Ըստ նրա՝ ձերբակալվածը հարցաքննվում է։
Սոյլուի փոխանցմամբ՝ հետաքննությունն ունի ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ ահաբեկչության հետքերը տանում են դեպի Սիրիա, և դրանում ներգրավված են Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբերը։ Ընդհանուր առմամբ, ըստ նրա, կալանավորվել է ավելի քան 20 մարդ, ովքեր կարող էին ներգրավված լինել հարձակման մեջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է երեկ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած հարձակումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստամբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել. կա առնվազն չորս զոհ