Ադրբեջանական զինուժը Խրամորթի ուղղությամբ կրակ է բացել դաշտում տրակտորով աշխատող բնակիչների ուղղությամբ, կա տուժած, հաղորդում է Արցախի ոստիկանությունը:
Կրակոցներից ջարդվել են տրակտորի դիմային և հետևի հողմապակիները, ինչի հետևանքով էլ քաղաքացիներից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել:
«Նյութերը տրամադրվել են ռուսական խաղաղապահ զորակազմին», - ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական կողմը չի մեկնաբանել այս միջադեպը:
Ավելի վաղ էլ Հայաստանի ՊՆ-ն էր տեղեկացրել, որ երեկոյան շուրջ մեկ ժամ կրակոցներ են արձակվել հայկական դիրքերի ուղղությամբ: