Պատերազմից կես տարի անց Ռուսաստանն սկսեց մեղադրել Ուկրաինային «կեղտոտ ռումբ» ստեղծելու փորձերի համար:
Ուկրաինան կտրականապես հերքում է՝ միջազգային փորձագետներին հրավիրելով ստուգումների: Այդ երկրի նախագահը կարծում է՝ Ռուսաստանը ցանկանում է «կեղտոտ ռումբը» որպես պատրվակ օգտագործել նաև տակտիկական միջուկային զենք կիրառելու համար:
Մինչ կողմերը մեղադրանքներ են փոխանակում, «Ազատությունը» փորձել է բացատրել՝ ինչի մասին է խոսքը, ինչ է «կեղտոտ ռումբը» և ինչով է տարբերվում ատոմային ռումբից: